Պուտինը վավերացրել է Սիրիայում ավիացիայի տեղակայման մասին համաձայնագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Սիրիայում ռուսական ավիացիոն ուժերի տեղակայման մասին համաձայնագիրը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը շտապ չէ և ուժի մեջ է մտնում ստորագրումից անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Պետդուման վավերացրեց Սիրիայում ռուսական ռազմական ավիացիոն ուժերի ոչ շտապ տեղակայման մասին ռուս-սիրիական համաձայնագրի փաստաթուղթը, որը ստորագրվել էր 2015 թվականօ օգոստոսի 26-ին, Դամասկոսում։
Փաստաթղթով նախատեսվում է ավիացիայի տեղակայում, որը պետք է համաձայնեցվի սիրիական իշխանությունների հետ։