Դոնեցկի Ազգային խորհուրդը վավերացրել է հրադադարի մասին համաձայնագիրը
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ազգային խորհուրդն այսօր վավերացրել է Մինսկի համաձայնությունների վերաբերյալ համալիր փաթեթը, որն ընդունվել է փետրվարի 12-ին:
Փաստաթղթի վավերացմանը կողմ են քվեարկել բոլոր 72 խորհրդարականները: Փաստաթղթի վավերացումը հաստատել է նաև Մինսկի բանակցություններում ԴԻՀ-ի ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը:
Ստեղծվել է նաև կոնտակտային խումբ, որը սերտորեն կհամագործակցի Դոնբասում ԵԱՀԿ առաքելության հետ: