211652_close_icon
views-count1861 դիտում article-date 16:18 12-10-2016

Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 589 վնասված լուսատու: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել մեկ շենքի բակ: Ընթացքում են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Խարբերդի 15-րդ փողոցի, Մուշականի 7-րդ, 8-րդ, 11-րդ փողոցների, Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող համար 122 մանկապարտեզի հարակից այգու, Աճեմյան փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների, Աղաբաբյան փողոցից գերեզմանատուն տանող ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցումը: Ընդ որում, ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր