2663 դիտում
09:35 11-10-2016
ՀՀԿ-ում սպասողական, ծանր օրեր են. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նրանք, ովքեր կրկին պատգամավորի աթոռին են ուզում բազմել (իսկ ցանկացողների պակաս չկա), անորոշ վիճակում են. սպասում են երբ են «վերևում» զտումներն ավարտվելու, որ իրենց «հարցերը լուծեն»։
Իսկ «վերևներում», մեր տեղեկություններով, դիտավորյալ առկախել են հարցը, ինչը շատ է բարդացրել հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորների վիճակը։ Վերջիններս դժգոհում են, որ ոչ միայն չգիտեն, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը, այլև առաջադրվելու դեպքում պատրաստվելու քիչ ժամանակ ունեն։ Սրան գումարվում է նաև մեկ այլ հանգամանք, բարեփոխված ԸՕ-ի պայմաններում, ըստ պատգամավորների, բավականին դժվարացել է իրենց գործը։
Օրինակ, եթե ՀՀԿ-ն որոշի, որ ցուցակում լինելու են և այդ ընտրատարածքի պատգամավորը, և մարզպետը, բավականին բարդ ու խճճված իրավիճակ է ստեղծվելու։ Մեր տեղեկություններով, այս օրինակը հնարավոր է կիրառվի Տավուշի մարզի պարագայում. ՀՀԿ-ի ցուցակում, ամենայն հավանականությամբ, կլինի նաև մարզպետ Հովիկ Աբովյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
40929 դիտում
09:12 07-09-2017
Սպասողական վիճակ. ղարաբաղյան ճակատում մեծ պայթյուն է լինելու. «Հայկական ժամանակ»
4017 դիտում
12:46 04-10-2018
Սպասողական վիճակը որքան երկարի, այնքան վատ երկրի համար. ՊԵԿ նախագահը՝ ընտրությունների մասին
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»