Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ 1-2 ամիս էլ կմնան սպասողական վիճակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում: Բանն այն է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է մարտի 5-ին, և միայն այդ ժամանակ խորհրդարանի օրակարգում կներառվի ու կքննարկվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը»:
Թերթը հիշեցնում է, որ այդ նախագծով նախատեսված է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12-ը, ինչն էլ ենթադրում է, որ օպտիմալացվելուց հետո այդ նախարարությունների աշխատակիցներից ոմանք գործազուրկ կդառնան:
«Նախագիծն ընդգրկված է մարտի 5-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում, սակայն պարզ չէ՝ երբ այն կքննարկվի ու կընդունվի: Իսկ մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, այդ գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը նույն ռիթմով՝ իհարկե, կրճատումների սպասելիքով շունչները պահած»,-հավելում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: