211652_close_icon
views-count4602 դիտում article-date 20:20 08-10-2016

Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում

Հոկտեմբերի 7-ին տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 29 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Ա. Գ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ կամովին հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն 1 ատրճանակ, իսկ Հեքիմյան փողոցի թիվ 8ա շենքի N բնակարանի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Մ-ն՝ «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ: **** Հոկտեմբերի 7-ին Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Դ. Ա-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է մեկփողանի, կարճեցված փողով, ողորկափող 1 հրացան, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 7.62 տրամաչափի 111 փամփուշտ:

Նմանատիպ նյութեր