211652_close_icon
views-count3654 դիտում article-date 16:19 08-10-2016

Սիրիական բանակը մոտեցել է Հալեպի արևելյան թաղամասերին

Սիրիայի կառավարական ուժերի և աշխարհազորայինների առաջատար ստորաբաժանումներն ազատագրել են Հալեպի Խուվեհջա շրջանը և իրենց վերահսկողության տակ վերցրել Ջանդուլի ավտոմայրուղու մի հատվածը, հաղորդում է Ria Novosti-ն։ Աշխարհազորայինների խոսքով՝ իրենք ընդհուպ մոտեցել են Հալեպի արևելյան թաղամասերին հյուսիսային կողմից, իսկ Խուվեյջին հետ գրավելուց հետո հնարավոր կլինի շարունակել գրոհը ահաբեկիչների կողմից վերահսկվող Բուստան-ալ-Բաշ թաղամասի վրա։ Նշենք, որ Հալեպի հյուսիային մասից առաջխաղացումը սկսվել է պաղեստինցի փախստականներով բնակեցված Խանդարաթ ճամբարից։ Այնուհետև ազատագրվել են Քինդիի հիվանդանոցը (Մերձավոր Արևելքի ամենամեծ հիվանդանոցն է) և Հալեպ մտնող Շկեյֆ շրջանը։

Նմանատիպ նյութեր