Սիրիական բանակը հետ է մղել Հալեպի հրետանային բազայի վրա ահաբեկիչների գրոհը
Սիրիայի իսլամիստ խմբավորումների կոալիցիան հայտարարել է, թե գրոհով վերցրել է Հալեպում տեղակայված Խալեբ հրետանային բազան, որպեսզի կարողանա ճեղքել շրջափակումը, սակայն երկրի կառավարական ուժերը հերքել են ահաբեկիչների տարածած լուրերը:
Այդ մասին հաղորդել է BBC-ն՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների հարցերով հետազոտական կենտրոնին:
Ապստամբների կոալիցիան, որում ներառված է նաև Ալ-Քաիդան, տեսագրություն է տարածել, որում ցուցադրվում են այն սպառազինությունները, որոնք, իբրև թե զավթել են ահաբեկիչները:
Բազան տեղակայված է Հալեպի հյուսիսային հատվածից 1.6 կմ հեռավորության վրա: Սիրիական բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ գրոհը կասեցվել է, իսկ ահաբեկիչները մեծ կորուստներ են կրել: