Պակիստանի և Աֆղանստանի սահմանին բախումներ են տեղի ունեցել
Պակիստանի և Աֆղանստանի սահմանին զինված բախումներ են տեղի ունեցել։ Առնվազն յոթ պակիստանցի զինծառայող զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտի աղբյուրին։
Աղբյուրի տեղեկություններով՝ երկու երկրների զինծառայողները բախվել են Աֆղանստանի Պակտիա նահանգի Դանդ Փաթան շրջանում՝ Դյուրանդի գծի մոտ։ Դա երկու պետությունների միջև սահմանն է, որը Քաբուլը չի ճանաչում։
Բախումների ընթացքում ավերվել է երկու դիտաշտարակ, ոչնչացվել է նաև պակիստանյան սահմանապահ ուժերի տեսախցիկը։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ փոխհրաձգությունն այդ շրջանում շարունակվում է, սակայն դրա ինտենսիվությունն արդեն նվազել է։