4883 դիտում
11:32 12-10-2016
Ռուսաստանը նոր ավիահարվածներ է հասցրել Հալեպի բնակելի թաղամասերին. իրավապաշտպաններ
Ռուսաստանի ռազմառիեզերական ուժերը հերթական անգամ հարվածներ են հասցրել Հալեպին՝ այս անգամ քաղաքի արևելյան բնակելի թաղամասերին, որոնք վերահսկվում են ապստամբների կողմից։
Ինչպես հայտնում է BBC-ն, այդ մասին հայտնել են սիրիացի ակտիվիստները, որոնց խոսքով՝ քաղաքն առավել ուժեղ ռմբակոծումների է ենթարկվում հատկապես վերջին օրերին։
Ըստ Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կենտրոնի՝ ավիահարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Կենտրոնը հայտնել է նաև, որ ռուսական ուժերը նետել են, այսպես կոչված, հակաբունկերային ռումբեր։
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է, որ Հալեպում մնացել է ընդամենը 11 շտապօգնության ավտոմեքենա, քանի որ մնացածները վնասվել են ռմբակոծումների հետևանքով։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին պահին հրաժարվեց Ֆրանսիա մեկնելուց, որտեղ ծրագրված էր իր հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այն բանից հետո, երբ Օլանդը հայտարարեց, որ հանդիպումն ամբողջությամբ նվիրված կլինի սիրիական հակամարտությանը, իսկ առաջին անգամ ռուս պաշտոնյաների դեմ պառժամիջոցներ կկիրառվեն՝ ռազմական հանցագործությունների համար։
Նմանատիպ նյութեր
862 դիտում
20:26 04-11-2020
Թշնամին 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցրել Ստեփանակերտի բնակելի թաղամասերին․ կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3690 դիտում
16:19 08-10-2016
Սիրիական բանակը մոտեցել է Հալեպի արևելյան թաղամասերին
1176 դիտում
09:27 20-06-2015
Միջազգային կոալիցիոն ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Եմենի ապստամբների դիրքերին
Այս բաժնից
889 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1156 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1078 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել