2853 դիտում
10:22 08-10-2016
Շահերի ձգողականության ուժը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ասվում է, որ վերջին ՏԻՄ ընտրություններում լավ արդյունքներ ցույց տված կուսակցությունները ունեին որոշակի ստվերային պայմանավորվածություններ։ Ենթադրենք, դա այդպես է։ Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ Քլինթոնի և Թրամփի, ինչպես նաև ԱՄՆ հանրապետականների և դեմոկրատների միջև (սպասվում են նաև կոնգրեսականների ընտրություններ) նույնպես կան նման պայմանավորվածություններ։ Դրանք մշտապես արտացոլում են ուժերի իրական դասավորությունը տվյալ պահին։
Գյումրիում ու Վանաձորում ուժերի դասավորությունն այնպիսին էր, որ կուսակցությունները ստիպված էին պայմանավորվել։ Ինչն է ավելի լավ՝ երբ մեկ կուսակցությո՞ւնն է ամեն ինչ որոշում, թե՞ երբ 3 կամ 4 կուսակցություններ՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք «անկեղծ ընդդիմադիրներ», մտնում են երկխոսության մեջ։ Կպայմանավորվե՞ն 3 կուսակցությունները Վանաձորում՝ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին պաշտպանելու մասին՝ շատ լավ։ Չեն պայմանավորվի, միևնույն է՝ հետդարձի կետն արդեն անցած է. ՀՀԿ-ական քաղաքապետն այլևս չի կարողանա միանձնյա որոշումներ ընդունել։
Շահերի հարաբերակցությունն է այդպիսին։ Շահերի մեջ ոչ լավ կամ վատ բան չկա։ Գրավիտացիայի նման մի բան է»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2101 դիտում
20:51 28-09-2014
Մարդ, ում հաջողվում է ձգողականության «հախից գալ». տեսանյութեր, ֆոտոշարք
2752 դիտում
10:37 23-09-2016
Նախարարությունների անվանափոխության մոգական ուժը. «Առավոտ»
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»