Մարդ, ում հաջողվում է ձգողականության «հախից գալ». տեսանյութեր, ֆոտոշարք
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի բնակիչ Մայքլ Գրաբը գիտի, թե ինչպես իրեն «ենթարկել» ձգողականությանը: Նա քարերը մեկը մյուսի վրա դնելով՝ ստեղծում է հիանալի քանդակներ: Գրաբի կարծիքով՝ այդ բարդ գործերը ստեղծելիս պետք է ունենալ շատ մեծ համբերություն, համառություն, վճռականություն, ինչպես նաև ճկուն միտք և ձեռքեր: Այս ամենը ունենալով՝ նա կարողանում է հաղթել ձգողականությանը և ստեղծել յուրօրինակ քանդակներ:
«Քարերի համակցումը ոչ դյուրին գործ է: Այն իր ձևով մարդու ֆիզիկական և հոգեբանական հնարավորությունների միաձուլում է, խորը ինքնասուզում և քարերի բնությունը հասկանալու փորձ: Անհնար է առանց կարգապահության և համբերատարության քարերի հավասարակշռությունը պահելը»,-նշում է նա: