211652_close_icon
views-count3609 դիտում article-date 09:31 08-10-2016

Երկիրը որևէ մի ուղղությամբ սկսել է շարժվել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «երկիրը որևէ մի ուղղությամբ սկսել է շարժվել»։ «ՉԻ» - Կարևորն, իհարկե, շարժվելն է, իսկ թե ինչ ուղղությամբ՝ էական չէ։ Համենայն դեպս՝ Արմեն Ռուստամյանն այդպես է կարծում։ Ով ինչ-որ իմաստով երևի իրավացի է։ Եթե երկիրն այնքան վատ վիճակում է, որ ավելի վատ պարզապես հնարավոր չէ, ուրեմն ինչ էլ փոխվի՝ դեպի լավն է փոխվելու։ Համ էլ՝ առած կա, չէ՞, կաթի մեջ խեղդվող գորտի մասին։ Սա այնքան է թափահարում տոտիկները, որ կաթը դառնում է թթվասեր, ու ինքը փրկվում է։ Բայց մյուս կողմից էլ՝ եթե երկիրը գտնվում է անդունդի եզրին, «որևէ մի ուղղությամբ» շարժվել չի կարելի, կարելի է շարժվել միայն ճիշտ ուղղությամբ։ Այնպես որ, մեզ մնում է միայն պարզել Հայաստանն անդունդի եզրի՞ն է, թե՞ արդեն վաղուց հատակում է, ու ինչ ուղղությամբ էլ շարժվի՝ ճիշտ է ստացվելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր