34457 դիտում
18:27 27-06-2016
Փչացող բեռներով բոլոր ավտոմեքենաները Լարսից արդեն շարժվել են դեպի Բաթումիի և Փոթիի նավահանգիստներ. Փոթիից պատրաստվում է շարժվել ևս մեկ լաստանավ՝ 50 ավտոմեքենա տարողությամբ
[color=#CC0000][b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.[/b][/color]
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը տեղում ուսումնասիրելով իրավիճակը հայտնել է, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10-ը օր:
Նշենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մշտապես կապի մեջ է բոլոր փոխադրող ընկերությունների հետ, նախարարության կողմից նրանց առաջարկվել է օգնություն, օժանդակություն, նաև՝ փոխադրումը լաստանավերով շարունակելու Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից։
Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Բաթումիից դեպի Նովոռոսիյսկ է ուղևորվել 100 ավտոմեքենա տարողությամբ լաստանավ, որի վրա շուրջ 55 մեքենա հայկական համարներով է եղել:
[b]Փոթիի նավահանգստից պատրաստվում է շարժվել ևս մեկ լաստանավ՝ 50 ավտոմեքենա տարողությամբ:[/b]
Փչացող բեռներով բոլոր ավտոմեքենաները Լարսից արդեն շարժվել են դեպի Բաթումիի և Փոթիի նավահանգիստներ։
Այն փոխադրողները, ովքեր հրաժարվել են լաստանավով շարունակելու ճանապարհը, Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի և ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են դեպի անվտանգ կայանատեղիներ:
[b]Ներկայում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ճանապարհն օր առաջ բացելու ուղղությամբ։ Վրաց ճանապարհաշինարարներին հաջողվել է գետի հունը մի փոքր փոխել, ինչը հուսադրող է, և հնարավոր է, որ այսօրվա ընթացքում արդեն սկսվեն ճանապարհի վերականգնման աշխատանքները։[/b]
Այդ մասին առավել հստակ տեղեկատվություն հնարավոր կլինի ներկայացնել վաղը։
Նշենք նաև, որ [b]«Սպայկա» ընկերությունում գործում է թեժ գիծ՝
(010) 44-44-70, (060) 70-44-44 հառախոսահամարներով.[/b]
Այս հեռախոսահամարներով զանգահարելով՝ դուք կարող եք տեղեկատվություն ստանալ լաստանավով բեռներ տեղափոխելու հնարավորությունների վերաբերյալ:
[b]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
5938 դիտում
22:57 27-06-2016
Պտուղ-բանջարեղենով բեռնված 55 բեռնատարներով լաստանավը Փոթիից արդեն ուղևորվել է Նովոռոսիյսկ
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց