WikiLeaks-ը հրապարակել է Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի ղեկավարի նամակները
Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks կազմակերպությունը իր կայքում հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթայի անձնական նամակները։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հրապարակվել է, ընդհանուր հաշվով, 2060 նամակ։ Նրանցում խոսվում է սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի դերի, «Իսլամական պետության» դեմպայքարի, միջուկային էներգետիկայի ու Քլինթոն հիմնադրամի նվիրատվությունների մասին։
Բացի այդ, նշվում է, որ Իրանը կարող է դառնալ Թուրքիային ու ԱՄՆ-ին միավորող թեմա, իսկ Ռուսաստանի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անունները հիշատակվում են՝ որպես սպառնալիքներ այդ երկու երկրների համար։