211652_close_icon
views-count1971 դիտում article-date 13:49 25-08-2016

WikiLeaks-ը խոստանում է նոր բացահայտումներ՝ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավից

Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks-ի կայքում ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու, այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահական նախընտրական քարոզարշավի վերաբերյալ նոր փաստաթղթեր կհրապարակվեն. դա է խոստացել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, հաղորդել է FoxNews-ը։ «Դրանք փաստաթղթեր են, որոնք ստացվել են նախընտրական քարոզարշավի հետ կապ ունեցող տարբեր հաստատություններից»,-ասել է Ասանժը՝ FoxNews-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ ժամանակից շուտ չի ցանկանում բացել խաղաքարտերը, սակայն «քլինթոնյան դոսյեից» շատ հետաքրքիր բաներ կան։

Նմանատիպ նյութեր