WikiLeaks-ը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի էլեկտրոնային 6 նամակ
WikiLeaks պորտալը էլփոստը ջարդելու արդյունքում ձեռք է բերել ԿՀՎ ղեկավար Ջոն Բրեննանի մի քանի նամակ և հրապարակել դրանք:
Հրապարկվել են 6 փաստաթղթեր, որոնք Բրեննանն ուղարկել էր 2007-2008 թվականներին Բարաք Օբամային՝ նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Մասնավորապես, նրանցից մեկում Բրեննանը Օբամային խորհուրդ է տալիս, թե ինչպես խաղալ իրանական շախմատային տախտակի վրա: Մյուս նամակները վերաբերում են սառը պատերազմից հետո ամերիկյան հետախուզության գործունեությանը և 2001 թվականի սեպտեմբերյան ահաբեկչություններին:
Ըստ տեղեկությունների՝ Բրեննայի էլփոստը կոտրել է անչափահաս տղա: