Քլինթոնի նոր PR-ռազմավարությունն ուղղված է Մոսկվայի դեմ. WikiLeaks
ԱՄՆ նախագահի դեմոկրատ, այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նոր PR-ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի դեմ, եթե վերջինս նոր բացահայտումներ անի Քլինթոնի կոռուպցիոն գործունեության մեջ։ Այդ մասին հայտնում է աղմկահարույց բացահայտումներով հայտնի WikiLeaks-ի կայքը։
Twitter-ի իր միկրոբլոգում ասվում է, որ Քլինթոնի քարոզարշավում նոր PR-ռազմավարություն է մշակված։ Իսկ բոլոր հետագա բացահայտումները՝ դրա հետ կապված, Ռուսաստանի ձեռքի գործն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել էր Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ դեմոկրատների ապարատը փրայմերիզների ժամանակ աշխատել է ի օգուտ Հիլարի Քլինթոնի և ի վնաս մեկ այլ դեմոկրատ թեկնածուի՝ Բեռնի Սանդերսի։ Այդ սկանդալը պատճառ դարձավ Դեմոկրատական կուսակցության ազգաին կոմիտեի ղեկավարի պաշտոնանկության։
Քլինթոնի շտաբն էլ իր հերթին սերվերների վրա հարձակման մեջ մեղադրեց Մոսկվային՝ նշելով, որ նա ցանկանում է օգնել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։