2018թ. Աշխարհի առաջնություն. Կրիշտիանու Ռոնալդուն պոկերի հեղինակ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում B խմբում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի 6:0 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին:
Պորտուգալացիների կազմում 4 գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Նույն խմբում Շվեյցարիայի հավաքականը դրամատիկ խաղում 3:2 հաշվով հաղթեց հունգարացիներին` հաղթական գոլը խփելով 90-րդ րոպեին: 2 տուրից հետո Շվեյցարիայի հավաքականը 6 միավորով առաջատարն է: Պորտուգալիան ունի 3 միավոր: