Իսպանիա. «Ռեալի» ջախջախիչ հաղթանակը. Ռոնալդուն ֆանտաստիկ պոկերի հեղինակ դարձավ և շրջանցեց Սուարեսին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 7:1 հաշվով հաղթեց «Սելտային»:
Մադրիդցիների կազմում փայլուն հանդիպում անցկացրեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 9 րոպեի ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դարձավ, ընդ որում այդ գոլերից երկուսը արտակարգ գեղեցիկ ստացվեցին: 77-րդ րոպեին Ռոնալդուն նաև չորրորդ գոլը խփեց և պոկեր գրանցեց: Այսպիսով, Ռոնալդուն իր գոլերի քանակը առաջնությունում հասցրեց 27-ի և լավագույն ռմբարկուների մրցավազքում շրջանցեց «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին, որն ունի 25 գոլ:
Նշենք, որ վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայող Գարեթ Բեյլը 2-րդ խաղակեսում դուրս եկավ խաղադաշտ, իսկ խաղավերջում էլ գոլի հեղինակ դարձավ:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 60 միավոր և շարունակում է մնալ 3-րդ տեղում: «Բարսելոնան» ունի 69, «Ատլետիկոն»` 61 և մեկական խաղ պակաս են անցկացրել:
[b]Իսպանիա, 28-րդ տուր
[/b]«Ռեալ»-«Սելտա»` 7:1
Գոլերը` Պեպե, 41, Ռոնալդու, 55, 58, 64, 76, Խեսե, 77, Բեյլ, 81 – Ասպաս, 62