«Ռեալ» - «Էլչե»`5:1. Ռոնալդուն` պոկերի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը կրկին խոշոր հաշվով հաղթանակ տարավ: Այս անգամ «Արքայական ակումբի» «զոհը» դարձավ «Էլչե»-ն, որը ստիպված եղավ սեփական դարպասից հինգ գնդակ հանել: «Ռեալ»-ի կազմում կրկին փայլեց թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով շարունակում է արտակարգ արդյունավետություն դրսևորել: Պորտուգալացին դարձավ իր թիմի խփած 5 գոլերից 4-ի հեղինակը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Գարեթ Բեյլը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ 8:2 հաշվով հաղթել էր «Դեպորտիվո»-ին: Այդ խաղում հեթ-տրիկով էր աչքի ընկել Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալ» - «Էլչե»` 5:1
Գոլեր` Բեյլ 20', Ռոնալդու 28' (11մ), 32', 80' (11մ), 93' – Ալբակար 15' (11մ)