ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ Էջմիածին քաղաքի տոնի առթիվ
Շնորհավորանք Էջմիածին քաղաքի տոնի առթիվ.
Եռասերունդ Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս, մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնի առթիվ:
Դարերի խորքից հպարտորեն եկող հնամյա Էջմիածին քաղաքը հաստատուն կանգնած է հայ ժողովրդի ներկայի մեջ և իր ժամանակակից տեսքով, հստակ քայլերով գնում է դեպի ապագան՝ արժանապատվորեն պահպանելով և իրականացնելով հոգևոր կենտրոնի առաքելությունը:
Էջմիածին քաղաքի ծննդյան տարեդարձի տոնը, որը տարիների ընթացքում դարձավ համաժողովրդական, վստահության և միասնականության տոն է:
Այս վստահությունը գալիս է դարերի խորքից, թրծվել է տառապանքի ու պայքարի բովում և գնում է դեպի դարերը գալիք:
Այս վստահությամբ, միասնականությամբ ու ժողովրդի անսպառ սիրով Էջմիածինը միշտ թշնամիներից պաշտպանվել է համաժողովրդական հավատով:
Այս վստահությամբ և միասնականությամբ Էջմիածինն իր աշխարհազորով, իր զորավարներով և հոգևոր դասով կանգնեց Սարդարապատն արդեն անցած թուրքական զորքերի դեմ ու փրկեց Երևանը՝ փրկելով Հայաստանն ու հայ ժողովրդին, ապահովելով առաջին Հանրապետության գոյությունը:
Այս վստահությամբ Էջմիածինը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին՝ նախաձեռնելով Թամանյան դիվիզիան՝ հաղթանակի պարը պարելով Բեռլինում:
Այս վստահությամբ և միասնականությամբ Էջմիածինը հաղթեց Արցախյան ազատագրական պայքարում իր հարյուրավոր զավակների կյանքի և հազարավոր զավակների հերոսականության, անձնազոհության շնորհիվ, գիտակցելով, որ պաշտպանելով Արցախի յուրաքանչյուր թիզ հողը, Հադրութի, Մարտակերտի սահմանամերձ գյուղերը, Հայաստանի սահմանները, պաշտպանում է Մայր տաճարը: Այս վստահությամբ քաջ էջմիածնեցիները, անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, զենքը ձեռքին, հայտնվեցին առաջնագծում այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին:
Այս հավատով հոգևոր կենտրոն Էջմիածինը դարձավ նաև բանականաշինության, պետականության կայացման ու հզորացման ջատագովը:
Փառք անկախության ու Մայր տաճար սուրբ Էջմիածնի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին, հերոսներ ծնող հայոց մայրերին:
Շնորհավորում եմ համայն հայությանը և հատկապես Էջմիածնի ժողովրդին սիրելի քաղաքի 2701-ամյակի առթիվ:
Էջմիածնեցի լինելը մեծ հպարտություն է:
Էջմիածնի քաղաքապետն ու քաղաքապետարանի ողջ անձնակազմը ջանքեր չեն խնայում հարազատ քաղաքը համայն հայության, քրիստոնյա աշխարհի ու առաջադեմ ողջ մարդկության կենտրոն ուխտատեղի դարձնելու համար:
Կոչ եմ անում մեր երիտասարդությանը՝ երկրապահի նոր սերունդներին, եռասերունդ երկրապահին տեր կանգնել սեփական քաղաքի ներկային և արժանապատվորեն այն տանել դեպի ապագան՝ պահպանելով քաղաքի փառավոր պատմությունն ու անունը:
Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ: Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի, Արցախի աշխարհասփյուռ հայությանը և հատկապես Էջմիածնեցիներին:
[b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան[/b]
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ հոկտեմբերի 8-ը, եթե ճիշտ տոմարով հաշվենք՝ մեծն Կոմիտասի ծննդյան օրն է։
Ավանդույթի համաձայն՝ Էջմիածնի քաղաքային իշխանությունը տոնի եռօրյա ծրագիր է մշակել։
[b]
Տոնական միջոցառումների ծրագիր[/b]
07.10.2016
11:00 Այց Զոհվածների պանթեոն
11:30 Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան
14:30 Այց արցախյան հերոսամարտի հուշարձան
15:00 Հանդիսավոր նիստ
08.10.2016
12:00 Մշակույթի պալատի հարակից այգու անվանակոչում
13:00 Տիգրան Մեծի հուշարձանի բացում
09.10.2016
12:00 Այց Վազգեն Սարգսյանի հուշարձան
14:30 Հավաք Կոմիտասի հրապարակում
15:00 Շքերթ
16.00-18.00 Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում
18:00 Տոնական համերգ
21.00 Հրավառություն