3208 դիտում
16:02 06-10-2016
Ներքին Բազմաբերդում տեղի կունենա «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնի հանդիսավոր փակումը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակության զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2011 թվականից իրականացնում է «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը: 2013 թվականից այն անցկացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը։
Ս. թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում տեղի կունենա «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի հանդիսավոր փակումը: Միջոցառմանը կպարգևատրվեն շարադրությունների մրցույթի հաղթողները, կատարումներով հանդես կգան էպոսասացության մրցույթի հաղթողները և լավագույն ասացողները, ելույթ կունենան ազգագրական երգ ու պարի խմբեր, անհատ կատարողներ:
Նշենք, որ փառատոնի շրջանակում, ՀՀ մարզերում տեղի են ունեցել էպոսասացության մրցույթներ, իսկ Գավառի երկրագիտական թանգարանում` մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են դպրոցականներ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Իսկ «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում: Ծրագրի մաս են կազմել նաև «Հայոց բանակի զինվորը էպոսի զավակն է» թեմայով դասախոսությունը և «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը, որն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ զորամասում:
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը կարևորվում է էպոսի հանրահռչակման, մանուկների ու պատանիների ազգային, հայրենասիրական դաստիարակության առումով, ինչպես նաև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Նմանատիպ նյութեր
5567 դիտում
18:45 22-07-2016
«Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնը՝ զորամասում
2609 դիտում
11:19 26-09-2014
«Իմ Հայաստան» փառատոնի հանդիսավոր փակումը. «Հայ երգի օր»` նվիրված Կոմիտասի 145 ամյակին
778 դիտում
12:26 13-05-2023
Վարչապետը Ներքին Բազմաբերդում այցելել է դպրոցական ծրագրի մասնակից աշակերտներին
Այս բաժնից
481 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
634 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
511 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը