2705 դիտում
11:19 26-09-2014
«Իմ Հայաստան» փառատոնի հանդիսավոր փակումը. «Հայ երգի օր»` նվիրված Կոմիտասի 145 ամյակին
Սեպտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկական թատրոնում «Հայ երգի օր» խորագրով միջոցառմամբ տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր փակումը:
Միջոցառումը նվիրված էր ժամանակակից հայկական դասական երաժշության հիմնադիր Կոմիտասի 145-ամյա հոբելյանին:
Երեկոյի ընթացքում հնչեցին կոմիտասյան տարբեր ստեղծագործություններ, փոքրիկ ակնարկ կատարվեց Կոմիտասի կյանքին, թողած ժառանգությանը, ներկայացվեցին հատվածներ հայ մշակույթին վերաբերող նրա խոսքերից:
Միջոցառումն սկսվեց Վանուշ Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարախմբի ելույթով: Ելույթ ունեցան Լոս Անջելեսի համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ երգչուհի Մարգարիտ Շահինյանը և Սամվել Գալստյանը:
Կոմիտասյան երգերի և մյուս հայ երգահանների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան փառատոնի մյուս մասնակիցները՝ Լիբանանից ՝ Շողիկ Թորոսյանը և Ավետիս Մելքոնը, Թուրքիայից՝ Արթուր Բաղդասարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի համույթը, «Զվարթնոց» քառյակը, Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը և ուրիշներ:
Երեկոն վարում էր ՀՀ վաստակաոր արտիստ Սարգիս Նաջարյանը:
Համերգի ավարտին բեմ հրավիրվեցին միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք կատարեցին ՀՀ սփյուռքի նախարարության հիմնը (խոսք`Ռուզան Ասատրյանի, երաժշտությունը Ռուսլան Գալստյանի):
Միջոցառումն ամփոփեց ՀՀ սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշեց, որ Կոմիտասը՝ հայ երգի Մեսրոպ Մաշտոցը¸ երգով ներկայացրեց հայ ոգու էությունը, խորապես ուսումնասիրեց իր նախորդների ներդրումը հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման մեջ և ստեղծեց նոր ազգային երաժշտական դպրոց` ամբողջ աշխարհին ապացուցելով, որ հայն աշխարհին մեծ արվեստ մատուցելու առաքելություն ունի:
Նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Այսօր մենք ավարտում ենք հուլիս ամսից սկսված մշակութային միջոցառումների շարքը: Պարարվեստի, երգչախմբային արվեստի օրերի և դուդուկի փառատոնի շրջանակներում մենք հնարավորություն ունեցանք վայելելու Հայրենիքի և Սփյուռքի մեր տաղանդավոր հայրենակիցների կատարումները:
Այսօր էլ, ձեր շնորհիվ, մենք վայելեցինք հայ երգի հրաշալի մեղեդիներ: Կրկին համոզվեցինք, որ մեր ազգային երաժշտության մեջ ամփոփված է հայկական ջերմ ու հարազատ աշխարհը, որը հոգևոր կենսավիշ է ներարկում Սփյուռքում ապրող, մեր հայրենակիցներին և դառնում ամուր պատնեշ` ընդդեմ օտար անբարենպաստ ազդեցությունների»:
Նախարարը անուն առ անոնւն շնորհակալություն հայտնեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Նա նաև շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին` նշելով, որ առանց նրա մասնակցության այս հրաշալի միջոցառումը չեր կայանա: Տիկին Հրանուշ Հակոբյանը բոլոր մասնակիցներին պարգևատրեց հավաստագրերով և հույս հայտնեց որ այսուհետև ևս կգործեն առավել ակտիվ և նվիրումով` դառնալով հայապահպանության երաշխավորներ:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ-Արմենիա» ընկերությունը, հովանավորն է նաև «Տաշիր Գրուպ» ընկերությունը: Տեղեկատվական աջակցությունն ապահովել էին Հայաստանի հանրային, «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները և Հայաստանի հանրային ռադիոն:
Նմանատիպ նյութեր
1002 դիտում
16:46 02-07-2014
Տոկիոյում տեղի է ունեցել Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ
1197 դիտում
20:26 22-09-2014
Համերգներ՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին
3274 դիտում
16:02 06-10-2016
Ներքին Բազմաբերդում տեղի կունենա «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնի հանդիսավոր փակումը
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ