211652_close_icon
views-count3419 դիտում article-date 21:49 05-10-2016

Գվարդիոլան անգլիական ֆուտբոլում ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում արդեն երկրորդն է

Բրիտանական The Telegraph պարբերականը կազմել է անգլիական ֆուտբոլում 50 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Ամենաազդեցիկը համարվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սքադեմորրը, որի օրոք հեռարձակման իրավունքների արժեքը զգալիորեն աճեց: 2-րդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է: Այնուհետև` հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Նմանատիպ նյութեր