211652_close_icon
views-count8792 դիտում article-date 23:36 07-07-2018

Ցուկերբերգը շրջանցեց Բաֆետին՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

Bloomberg գործակալությունը թարմացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Ըստ այդմ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարողացել է շրջանցել ցուցակում իր վաղեմի մրցակից, ամերիկացի գործարար Ուորեն Բագետին և դուրս եկավ 3-րդ տեղ: Համաձայն վարկանիշի, Մարկ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 81,6 մլրդ դոլար, ինչը 373 մլն դոլարով շատ է Բաֆետի կարողությունից: Պատճառն այն է, որ սոցցանցի հիմնադիրը լրացուցիչ եկամուտ է ստացել Ֆեյսբուքի բաժնետոմսերի գնի աճի շնորհիվ, ինչը կազմել է 2,4%: Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա ամենահարուստ մարդը շարունակում է մնալ Amazon ինտերնետ ընկերության ղեկավար Ջեֆրի Բեզոսը՝ 142 մլրդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում Բիլ Գեյթսն է. Microsoft-ի հիմնադիրը ներկա պահին 94,2 մլրդ դոլար կարողության տեր է:

Նմանատիպ նյութեր