Պուտինն ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում
Ըստ ամերիկական Time-ի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:
Պուտինը միակ ռուսն է այդ ցանկում, նա հայտնվել է այնտեղ առաջնորդներ կարգում:
Ռուսասատնի նախագահի մասին կարճ կենսագրականը գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայտը:
Ցուցակում Պուտինի հետ միասին հայտնվել են նաև Էդուրադ Սնոուդենը, Գերմանիայի կանցլեր Անգելա մերկելը, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, Վենեսուելայի նախագահ Նիկոլայ Մադուրոն և Իրանի նախագահ Հուսեյին Ռուխանը:
Անցած տարի ռուսներից այդ ցանկում է եղել Իգոր Սեչինը: