«Կայզերսլաուտերնի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է 793 կգ մարիխուանա պահելու համար
«Կայզերսլաուտերնի» նախկին ֆուտբոլիստ Մարսելո Պլեչը կկանգնի դատարանի առջև` 793 կգ մարիխուանա պահելու համար:
40-ամյա բրազիլացին ձերբակալվել էր 2015թ. նոյեմբերին, երբ նրա մոտ հայտնաբերել էին գրեթե 800 կգ արգելված թմրանյութ: Դատը տեղի կունենա բրազիլական Կասկավել քաղաքում:
Ես ուղղակի ապշած եմ: Միգուցե նա պարզապես հայտնվել է ոչ այն տեղում, ոչ` ճիշտ պահին», ասել է նրա նախկին թիմակից Միխաել Կլինկերտը: