211652_close_icon
views-count1354 դիտում article-date 11:56 02-11-2023

ՊԵԿ-ը հունվար-հոկտեմբերին ապահովել է 1 տրիլիոն 793.6 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234.4 մլրդ դրամով կամ 15.0%-ով:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 305.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 92.6 մլրդ դրամով կամ 43.6%-ով:

Նմանատիպ նյութեր