slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Իրաքում թուրք զինվորների գտնվելն օրինական չէ. միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ
211652_close_icon

Իրաքում թուրք զինվորների գտնվելն օրինական չէ. միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ

views-count4210 դիտում article-date 19:23 05-10-2016
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ Ջոն Դորիանը պաշտոնապես հայտարարել է, որ Իրաքի տարածքում գտնվող թուրք զինվորները կոալիցիոն ուժերի անդամ չեն և նրանց` Իրաքի տարածքում գտնվելը չի կարող օրինական համարվել: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը: Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն անօրինական են համարվում: Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:

Նմանատիպ նյութեր