Ուսուցչի տոնը համարվում է տոնացույցի ամենամարդկային օրը.Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան
Հարգելի մանկավարժներ:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Այսօր, ավելի քան երբևէ, կարևորվում է ձեր դերն ու նշանակությունը:
Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության՝ դարերի խորքից եկած կարևորագույն առաքելությունն է վերապահված ձեզ, որով էլ պայմանավորված, Ուսուցչի տոնը համարվում է տոնացույցի ամենամարդկային օրը :
Սիրելիՙ ուսուցիչներ, թույլ տվեք կրկին իմ շնորհավորանքի ու երախտիքի
ջերմ խոսքը և խոնարհումը հղել ձեզ՝ այս հրաշալի տոնի առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ` ձեր հայրենանվեր աշխատանքում: