211652_close_icon
views-count982 դիտում article-date 16:31 09-05-2023

Այս օրը՝ մեր տոնացույցի ամենափառավոր էջերից մեկը, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է․ Արման Բարխուդարյան

Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի շնորհավորանքի խոսք է հղել մայիսի 9֊ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ.

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ։Այս տարի լրանում է Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78-ամյակը։ Այդ հիշարժան հաղթանակում իր անուրանալի ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերել են հանուն այդ հաղթանակի և հարատև խաղաղության։ 

Ազգերի հիշողության մեջ հաղթանակները անջնջելի հետք են թողնում և այս օրը՝ մեր տոնացույցի ամենափառավոր էջերից մեկը, դարձել է տոն, որը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, օրվա առթիվ շնորհավորելով բոլորիդ, առանձնակի շնորհավորանքի խոսք եմ հղում պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մեր նորօրյա հերոսներին, հայոց բանակի զինվորներին և սպաներին: Խոնարհվում եմ արցախյան ազատամարտում նահատակված մեր քաջորդիների հիշատակի առաջ։

Հավերժ փա՜ռք հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսներին»։

Նմանատիպ նյութեր