Արտաշատի Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը 4.000.000 դրամ աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին
Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հանրապետության նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին:Հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում եմ կայացրել 4.000.000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին:Առողջություն եմ մաղթում բոլորիդ:
Հիշեցնենք նաև, որ Ա. Աբրահամյանը Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար փոխանցել էր 5.000.000 դրամ: