Որքան էր Կարեն Կարապետյանի աշխատավարձը Ռուսաստանում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գույքի և եկամուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ մինչև վարչապետ նշանակվելը՝ Ռուսաստանում աշխատելու տարիներին նրա աշխատավարձը կազմել է ամսական մոտ 132 հազար դոլար։
«ՉԻ» - Կարեն Կարապետյանն, ինչ խոսք, բացառիկ հայրենասեր մարդ է։ Թողել է իր ամսական 132 հազար դոլարը և եկել աշխատելու 2 հազար դոլարից պակաս աշխատավարձով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]