Բացատրական աշխատանքների ծանր բեռը դրված է Սամվել Կարապետյանի ուսերին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, այս օրերին զբաղված է ինտենսիվ հանդիպումներով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ռեյտինգայիններում ընդգրկվելու յուրայինների ցուցակ ունի, որտեղ եղած անձանց օգտին լոբբինգ է անում Սերժ Սարգսյանին։
Զուգահեռաբար, օրինակ, ՌԴ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ հանդիպում է այն «ոչ ցանկալի օլիգարխների հետ, որոնց համոզում է հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից և սեփական անձի փոխարեն ԱԺ գործուղել ներկայացուցիչ։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկանում «նեղացնել» տարիներ շարունակ իրեն ծառայած որոշ օլիգարխների ուստի՝ բացատրական աշխատանքների ծանր բեռն առայժմ դրված է Կալուգայի Սամոյի ուսերին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]