958 դիտում
14:01 17-10-2024
Որքան էլ աբսուրդային է՝ ՀՀ-ն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը. Կարեն Բեքարյան
Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ վտանգ էր իր մեջ պարունակում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Այս մասին «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Սա իր մեջ մարտահրավերներ էր պարունակում՝ սկսած Արցախի սուբյեկտայնությունը տրորելուց, վերջացրած բանակցային գործընթացը խաթարելուց: Հիմա ինչն է ամենահետաքրքիրը. 2022թ-ի նոյեմբերի 11-ին Փաշինյանը հարցազրույց է տալի Հանրային հեռուստաընկերությանը ու երբ հարց է հնչում Վերածննդի հրապարակում արված հայտարարության հետ կապված՝ նա ասում է՝ հենվել եմ ՀՀ-ի անկախության հռչակագրի վրա:
Բեքարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանություն արեց:
«Մարդը հենվեց Անկախության հռչակագրի վրա, ստեղծեց այդ մեծագույն ռիսկը, ինքնախոստովանություն արեց, դրանից չի անցնում 2 տարի մարդը պնդում է, որ մեր անկախության հռչակագիրը, մասնավորապես Արցախին վերաբերող հատվածը, չունի որևէ իրավական ուժ, առնչություն Սահմանադրության հետ, դրա վրա հենվել հնարավոր չէ:
Այստեղից հարց է առաջանում՝ սահմանադրական կարգի խախտումը պոզով պոչո՞վ է լինում: Դու խախտում էիր սահմանադրական կարգը, երբ հայտարարում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, թե՞ դու հիմա ես խախտում սահմանադրական կարգը, երբ ասում ես, որ Անկախության հռչակագրի վրա հենման տեղ չկա:
Որն էլ՝ ընտրես, դու սահմանադրական կարգ ես տապալում: Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ կարիք կա պաշտպանել սեփական երկրի գոյության փաստաթուղթը՝ Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը:
Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ ՀՀ-ն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը»,- ասաց Բեքարյանը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2923 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ