211652_close_icon
views-count3613 դիտում article-date 11:02 11-11-2016

Կարեն Կարապետյանի դոկտորական ատենախոսության թեման. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանին տնտեսագիտության դոկտորի գիտական կոչում է շնորհվել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները, տարածաշրջանային ռազմավարությունը և անվտանգության հեռանկարները՝ թեմայով ատենախոսության համար։ «ՉԻ» - Կարեն Կարապետյանն, իհարկե, փայլուն է տիրապետում այդ թեմաներին։ Բայց եթե հաշվի առնենք, թե անձնական ինչ մասնակցություն է ունեցել Հայաստանի «Էներգետիկ անվտանգությունն» ամբողջովին Ռուսաստանին հանձնելու գործում՝ դոկտորի կոչումը, մեղմ ասած, տեղին չէ։ Նույն հաջողությամբ կարելի էր, ասենք, Լենկթեմուրին գիտությունների դոկտորի կոչում շնորհել «Ազգաբնակչության բնական աճը և դրա ազդեցությունը տնտեսության զարգացման հեռանկարների վրա միջնադարյան Հայաստանում» թեմայով ատենախոսության համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր