211652_close_icon
views-count1539 դիտում article-date 19:00 04-10-2016

Օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին ընկած է եղել 1927 թ. ծնված Ա. Մ.-ը, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նմանատիպ նյութեր