Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են «Porsche»-ի հայելիները գողացած կասկածյալի ինքնությունը․ նա դրանք վերադարձնելու համար պահանջել էր 120 հազար դրամ՝ պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս
Սեպտեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գոգոլի փողոցում ավտոմեքենայից գողություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Մ․-ն հայտնել է, որ ժամը 03։00-ից մինչև 13։30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են «Porsche» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիները, ապա վնասել նաև շրջանակի մեխանիզմը և էլեկտրական մալուխները՝ ավտոմեքենայի դիմապակու վրա թողնելով «ZVO58» տելեգրամյան հասցե և վերադարձնելու համար պահանջելով 120 հազար դրամ գումար՝ պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 24-ամյա Արմեն Պ․-ն, և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։