Բարակ Օբամա. ՄՕԿ-ի որոշումները, ինչպես ՖԻՖԱ-ի դեպքում, մի փոքր կեղծվել են
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի համար Չիկագոյի ներկայացրած հայտը լավագույնն էր, սակայն Միջազգային Օլիմպիական Կոմիտեի որոշումը կեղծվել է:
«Այն ժամանակ բոլոր մտածում էին, որ եթե ես մեկնեմ Կոպենհագեն, ապա հաղթանակի մեր հնարավորությունները կավելանան: Այդ իսկ պատճառով ես թռա այնտեղ:
Այն ժամանակ մենք համոզվեցինք, որ ՄՕԿ-ի որոշումները, ինչպես` ՖԻՖԱ-ի որոշումները, մի փոքր կեղծվել են:
Մենք նույնիսկ առաջին փուլը չանցանք, թեպետ բոլոր օբյեկտիվ չափանիշերով ամերիկյան հայտը լավագույնն էր», ասել է Օբաման: