Ռուսաստանը Մարզական արբիտրաժային դատարան է դիմել՝ բողոքարկելով ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի որոշումները
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դիմել է Մարզական Արբիտրաժային դատարան (CAS)՝ ռուսական թիմերին հեռացնելու առթիվ:
Փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հայտարարել էին ռուսական ակումբներին և հավաքականներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից զրկելու մասին:
ՌՖՄ-մ իր հայցում պահանջելու է Ռուսաստանի բոլոր հավաքականներին՝ կանանց և տղամարդկանց, վերականգնել մրցաշարերում, որոնց նրանք մասնակցել են, այդ թվում՝ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության անցումային փուլում, ինչպես նաև փոխհատուցել վնասները, եթե դրանց առկայությունը հաստատվի:
ՌՖՄ-ն պնդելու է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով, որպեսզի ռուսական թիմերը հնարավորություն ունենան մասնակցել առաջիկա պլանավորված հանդիպումներին:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում պետք է հանդիպեր Լեհաստանի հետ՝ ԱԱ-2022-ի ուղեգրի համար: Իսկ Մոսկվայի «Սպարտակը» մարտի 10-ին և 17-ին Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլում պետք է հանդիպեր գերմանական «Լեյպցիգի» հետ: