211652_close_icon
views-count2466 դիտում article-date 13:21 15-01-2014

Ռոնալդուն ցանկանում է նվաճել իր կարիերայի երրորդ «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր չէ բավարարվել իր նվաճած երկրորդ «Ոսկե գնդակով»: Հիշեցնենք, որ պատվավոր մրցանակի համար պայքարում պորտուգալացին գերազանցեց «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: « Հաջորդ տարի ցանկանում եմ նվաճել իմ կարիերայի երրորդ «Ոսկե գնդակը»: Ես շատ մեծ ամբիցիաներ ունեմ այդ մրցանակի հետ կապված: Շատ երջանիկ եմ, որ կարողացա հաղթել այդ մրցանակը: Շատ եմ հպարտանում իմ հաղթանակով»,-ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր