211652_close_icon

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Չիլիից ժամանած պատվիրակությանը

views-count1285 դիտում article-date 21:54 03-10-2016
Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի արտաքին հարաբերությունների նախարարի տնտեսական համագործակացության գծով փոխտեղակալ Պաբլո Ուռիայի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվեցին 2014թ. ՀՀ Նախագահի Չիլի կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Զրույցի ընթացքում կարևորվեց Չիլիից մեկ տասնյակից ավելի գործարարներ ընդգրկող պատվիրակության այցելությունը Հայաստան, անդրադարձ արվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը և Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղիներին: Քննարկվեց Եվրասիական տնտեսական միության հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքման Չիլիի նախաձեռնությունը։

Նմանատիպ նյութեր