1730 դիտում
22:02 26-05-2016
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Մայիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կառույցի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում անցյալ շաբաթ կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին: Քննարկվեցին համահայկական օրակարգի հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերություններին։ Կարևորվեցին անկախությունից ի վեր գրանցված արդյունքները: Ընդգծվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի առանցքային դերակատարությունը:
Նմանատիպ նյութեր
1025 դիտում
18:10 15-07-2015
ԱԳ նախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
4194 դիտում
20:06 29-10-2016
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
2289 դիտում
16:35 29-10-2016
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Այս բաժնից
379 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
529 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
907 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ