12632 դիտում
22:22 02-10-2016
ՌԴ Կրասնոդար քաղաքի Վարդանյան կենտրոնի «Արմատ» դպրոցը՝ որը հաճախակի օգնություն է ուղարկում Հայաստան և Արցախ, նշեց իր 10-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՌԴ Կրասնոդար քաղաքի Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի «Վարդանյան» կենտրոնի «Արմատ» լրացուցիչ կրթության դպրոցում այս տարի դասերը վերսկսվեցին հոկտեմբերի 2-ին, որը նաև բաց դռների օր էր հայտարարված։ Հարյուրավոր հայ ընտանիքներ հավաքվել էին դպրոցում՝ մասնակցելու բաց դասերին և արտահայտելու իրենց առաջարկություններն ու կարծիքները:
«Արմատ» դպրոցը արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է հարյուրավոր հայ մանուկների ու երիտասարդների կրթությամբ ու հայեցի դաստիարակությամբ: Բացի Հայոց լեզու, Գրականություն, Հայ ժողովրդի պատմություն առարկաներից, «Վարդանյան» կենտրոնում ուսուցանում են նաև հայկական երգ ու պար, նկարչություն, անգլերեն, հայկական խոհանոցի գաղտնիքներ։ Այս տարվանից նախատեսվում է բացել շախմատի, ժողովրդական նվագարանների և թատերական խմբակներ ևս:
Միջոցառմանը իր ողջույնի խոսքով հանդես եկավ «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ավագ քահանա Տեր Սարգիս Թաշջյանը` նշելով, որ Սփյուռքի մեջ ազգապահպանման առաջին նախադրյալը հայերեն մտածելն ու խոսելն է: Նոր տասներորդ ուսումնական տարին դպրոցն սկսում է առանձնակի հաջողությամբ, քանի որ ստացել է պետական հավաստագիր՝ որպես լրացուցիչ կրթության ուսումնական հիմնարկ:
Հարկ է նշել, որ «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնը հաճախակի է դրամահավաքներ և բարեգործական միջոցառումներ կազմակերպում` նվիրաբերելով Հայաստանի և Արցախի բարօրությանը:
Լուսանկարները՝ Լիանա Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
Նմանատիպ նյութեր
3846 դիտում
16:18 09-11-2014
MAXARTS ընկերությունը նշեց իր 1-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
25407 դիտում
11:32 24-03-2019
Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ՝ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ