MAXARTS ընկերությունը նշեց իր 1-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին MAXARTS ընկերությունը նշեց իր 1- ամյակը: MAXARTS-ը հիմնվել է 2013թ. Գյումրիում և զբաղվում է տարբեր աստիճանի բարդության վեբ-ծրագրերի զարգացմամբ, սպասարկմամբ և առաջխաղացմամբ:
Կայքերի ստեղծումը ընկերության հիմնական ուղղություններից մեկն է: Ունենալով անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և հսկայական փորձ, MAXARTS-ի մասնագետները կարող են ստեղծել ցանկացած աստիճանի բարդության վեբ-կայքեր` սկսած այցեքարտ կայքերից մինչև լրջագույն նախագծեր: Ընկերության երկրորդ կարևոր ուղղությունը կապված է կայքերի և սերվերների սպասարկամն հետ:
MAXARTS-ը պատրաստ է համագործակցել մասնավոր ընկերությունների և պետական հաստատությունների, մանր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների հետ, բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են համացանցային ծրագրերի զարգացմամբ, ում անհրաժեշտ է ռեսուրսի օպերատիվ տեխնիկական սպասարկում և դրա առաջխաղացում` որոնման համակարգերում:
Ընկերությունը կիրառում է հաճախորդի նկատմամբ անհատական վերաբերմունք և միշտ արդարացնում է իրեն ցուցաբերված վստահությունը:
Լուսանկարները՝ Նորայր Եղոյանի