Շղթայական ավտովթար Երեւանում, ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են BMW-ն, SUZUKI-ն եւ Mitsubishi-ն, կա վիրավոր ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ավագ քննիչ Արգաիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 1ին, Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 21:30-ի սահմաններում ծովակալ Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են Երեւան քաղաքի Նոր Նորք 4-րդ զանգվածի բնակիչ, 25-ամյա Դավիթ Մանուկյանի վարած BMWմակնիշի 35 AV 883 համարանիշի, Երեւան քաղաքի Սիսական փողոցի բնակիչ, 21-ամյա Արամայիս Ավետիսյանի վարած SUZUKI մակնիշի 35 OL 763 համարանիշի եւ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բնակիչ, 43-ամյա Կարեն Սուլթանյանի վարած Mitsubishi մակնիշի 88 OD 868 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով SUZUKI-ի ուղեւոր 24-ամյա Էնեոնորա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երեւանի ՃՈ աշխատակիցները Երեւանի ՃՈ պետ Արմա Հակոբյանի եւ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ավագ քննիչ Ա. Տոնոյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի