211652_close_icon
views-count5476 դիտում article-date 02:34 02-06-2014

Շղթայական ավտովթար Ամերիկյան դեսպանատան դիմաց. բախվել են Mercedes-ները, BMW-ն, Toyota-ն և Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ամերիկյան դեսպանատան դիմաց բախվել են Mercedes մակնիշի 34 MA 748 համարանիշի, BMW մակնիշի 29 OU 821 համարանիշի, Toyota Corolla մակնիշի L 4032 համարանիշի, Opel մակնիշի 32 UO 060 համարանիշի և Mercedes մակնիշի 35 OV 322 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր