7620 դիտում
22:01 02-06-2017
Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել իր ակումբի կազմում անցկացրած վերջին խաղում:
Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմը հույս ուներ, որ Մալաքյանը կհասցնի վերականգնվել գոնե մինչև Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը, սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի լրիվ ապաքինման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ:
Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով այս անգամ հավաքական չեն հրավիրվել Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը և Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը չի կարող մասնակցել Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանը որակազրկման պատճառով:
Նմանատիպ նյութեր
2604 դիտում
22:05 03-09-2020
Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ
1389 դիտում
21:45 29-06-2021
Գոռ Մալաքյանը տեղափոխվեց «Արարատ»
2194 դիտում
14:44 10-10-2014
Հայ երկրպագուները օր ու գիշեր նախապատրաստվում են հավաքականի առաջիկա հանդիպումներին. ֆոտոշարք
Այս բաժնից
3031 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3283 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
2986 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները