Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Սեպտեմբերի 30-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Է. Գ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ կամովին հանձնել է «Շմայսեր» տիպի 1 ինքնաձիգ, 29 հատ «Ֆ-1», 7 հատ «ՌԳԴ» և 4 հատ հակատանկային նռնակներ, 17 հատ պայթուցիչ, ինքնաձիգի 33 հատ պահեստատուփ, գիշերային տեսանելիության 1 սարք, 2 շղթա, ականանետի 3 հատ ական, 1 հատ տրոտիլ, 2362 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, որոնք հայտնաբերել է Ասկերանի շրջանի Ակնայի տարածքից:
Սեպտեմբերի 30-ին Քաշաթաղի շրջանի Շրվական գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Ա. Բ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է «ԱԿՄՍ» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահեստատուփ և 7,62մմ տրամաչափի 130 փամփուշտ:
Սեպտեմբերի 30-ին Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Խ. Ս-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է «ՏՈԶ» տիպի ակոսափող 1 հրացան: